Իմ երազանքների ամանորյա ճամփորդությունը

Ես երազում եմ ճամփորդ եմ ամանոին Լեհաստան, Ռուսաստան, Իսպանիա։ Ուզում այդ երկրների տարբեր տեղեր այցելեմ։

Ամանորն Իսպանիաում

Իսպանիայում Նոր տարվա ավանդույթների մեջ մտնում են բնակչության կողմից շատ խաղող ուտելը, որը իրենց կարծիքով մաքրում է ոգին։ Ամեն մի խաղողը օգնում է նոր տարում լինել ավելի հաջողակ։ Այդ ավանդույթը առաջին անգամ հիշատակվել է 1897 թ., սակայն իսպանացիները մտածում են, որ այդ ավանդույթը եկել է Էլչեից, և այն հիշատակվել է 1909 թվականին։ Այդ բանից հետո բոլորը գնում են տուն, որտեղ իրենց սպասում են ընտանեկան ընթրիքը, շամպայնը և գինին։ Երկրում նորաձև է նաև կարմիր ներքնազգեստ կրելը Նոր տարին դիմավորելիս, քանի որ կարմիր գույնը հաջողություն է բերու։

Ամանորն Լեհաստանում

Լեհաստանում հրուշակագործները Ամանորին ընդառաջ խմորեղենից քաղաք են պատրաստել՝ շարժվող գնացքներով ու վառվող մոմերով:

80 քառակուսի մետր մակերեսով անուշաբույր քաղաքի վրա ծախսվել է ավելի քան 100 կիլոգրամ մեղր, 350 ձու ու 30 կիլոգրամ շաքարավազ:

Մեղրաբլիթե քաղաքում ամեն ինչ է իրականին մոտ՝ հարյուրավոր փոքրիկ տներ, մարդուկներ, երկու շոկոլադե գնացք, անգամ՝ ամրոցներ ու հողմաղաց: Այն ցուցադրության կդրվի մինչև փետրվարի վերջ, թե ինչ կլինի հետո, հեղինակները չեն մանրամասնում:

Ամանորն Ռուսաստանում

Պետրոս I-ի կողմից Ռուսաստանում որպես տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը, և դա դարձավ նրա բարեփոխումներից մեկը։ Ամանորը 1700 թվականից Մոսկվայում տոնվում էր 7 օր։ Տանտերերը տների և դարպասների առաջ պետք է զարդարեին փշատերև ծառեր և ամեն երեկո վառեին ձյութե տակառներ։ Բաց էին թողնվում հրթիռներ, Կրեմլի դիմաց կրակում էին 700 թնդանոթներից, իսկ սեփական բակերում` փոքր զենքերից։ Այս ամենը արվում է գերմանական օրինակով։

Ռուսաստանում կան մի շարք ավանդույթներ, որոնց մի մասը պահպանվել է Սուրբ Ծննդից։ Ամանորի գիշերն ընդունված էր հագնվել նոր ու լավագույն հագուստը, որպեսզի նոր տարին մտնեին նորացված։ Մարվում էին բոլոր պարտքերը նոր տարում պարտքեր չունենալու համար։ Ամանորի նախօրեին քնել նույնպես պետք չէր, որպեսզի տարին անհետաքրքիր չանցներ(մինչև 7 տարեկան երեխաներին քնել թույլատրվում էր)։ Ամանորյա սեղանը պետք է ծանրաբեռնված լիներ ուտելիքներով և խմիչքով, որ ողջ տարին ուրախ անցներ։ Տանից պետք է դուրս հանվեր կոտրված սպասքը, լվանացվեին հայելիներն ու պատուհանները։ Սեղանին դրվում էին տարբեր կենդանիների համար սիրելի ուտելիքներ։ Եթե առնետի տարի է, պանիր, կապիկի տարվա դեպքում՝ արմավ և այլն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *