Month: October 2023

Հայաստանի երեք քարանձավները

Մագելանի քարանձավ

Մագելի քարանձավ կամ Մագելանի քարանձավ, կարստային քարանձավ Հայաստանում, Վայոց ձորիՈւփի ձորում, Նորավանքի ձոր տանող ճանապարհի 2-րդ կմ-ին[2]։ Մագել անունից բացի հայտնի է Մագիլ անունով։ Կոչվել է որսորդ Մագելան Առաքելյանի անունով, որը 1980 թվականին որսին հետևելով գտել է քարանձավը[3]։ Հայաստանի ամենամեծ քարանձավներից է։ Ուսումնասիրված է մինչև 1,7 կմ խորությունը։ Ունի բազմաթիվ ճյուղեր, որոնք դեռ չեն ուսումնասիրված։

Read more: Հայաստանի երեք քարանձավները

Лгун

Мальчик стерёг овец и, будто увидев волка, стал кричать:

Помогите! Волк! Волк!
Прибежали люди и увидели, что мальчик говорит неправду. Так сделал
он два или три раза.
Однажды и вправду волк прибежал. Мальчик стал кричать:

Сюда, сюда скорей, волк!

Люди подумали, что он опять обманывает, — не послушали его. Волк
увидел, что бояться нечего и перегрыз всё стадо.

Словарь

стеречь (стерёг) – сторожить, հսկել
грызть – կրծել
вправду — на самом деле

Вопросы

  1. Почему люди не помогли мальчику?

Люди подумали, что он опять обманывает

  1. Почему басня называется «Лгун»?

потому что он всегда говорит не правду

  1. Прочитайте пословицы и выберите подходящую для заглавия басни:
    «Ложь человека не красит.»
    «Один раз солгал — навсегда лгуном стал.»
    «Тысяча неправд не стоит одной правды. «

2.Отгадай загадку

Они обычно для шитья;
И у ежа их видел я;
Бывают на сосне, на ёлке,
А называются — .иголки

3.Найдите и подчеркните слова, которые отвечают на вопросы КТО? и ЧТО?
Все козлята любят петь. кто
Все телята любят петь. кто
Все кудряшки на барашке, что
Любят песенки свистеть, что

4.Придумайте и запишите маленькие предложения.
девочка красива наряжалась

ветер дул
мальчик играл

звезда (что делала?)
солнце (что делало?)

дети (что делали?)

5. Впишите подходящие по смыслу слова, чтобы получились предложения.
Зимой дети … во дворе.
Они из снега слепили … .
Руки у них … .
Зато снеговик получился … .

Իմ հեքիաթը․ ստեղծագործական աշխատանք

Փոքրիկ հրեշի և նրա ընկերոջ մասին

Լինում է, չի լինում մի փոքրիկ հրեշ է լինում։

 Նրա անունը Մարտին է։

Ինչու՞ էր Մարտինը փոքրիկ հրեշ․ որովհետև նրա ծնողները հրեշներ էին։

Մարտինը ծնվել էր որպես հրեշիկ։ Բայց նա ծնողներից ոչինչ չէր ժառանգել պոչից, խոշոր քթից, միակ աչքից ու անկանոն ատամներից բացի։

Նա շատ է սիրում նվերներ և ծնողներին, սիրում է ուտել, արդար լինել, չի սիրում նա անարդարություն։

Նա ապրում էր հրեշների աշխարհում, որտեղ կար մի փոքրիկ անտառ։

Այդ անտառը տանում էր դեպի մարդկանց աշխարհ։

Մարտինը գնում է հրեշների դպրոց, նա մի տարի առաջ շատ

վատ էր սովորում, բայց նա հասկացավ, որ պետք է լավ սովորել։ Մի տարի անց նա դարձավ ավելի խելացի, գերազանց գնահատականներ շատ էր ստանում։

Նրա ծնողները դա նկատեցին և որոշեցին ինչ-որ բան նվիրել։

Մյուս օրը Մարտինը դպրոցից տուն եկավ և ծնողները նրան նվիրեցին հեռախոս՝ Մարտինի երազածը։

Երբ-որ Մարտինը դա տեսավ շնորհակալություն հայտնեց և հուզվեց։   

Մի շաբաթ հետո Մարտինը ուզեց գնալ մարդկանց աշխարհ փոքրիկ անտառի օգնությամբ։

Մարտինը գնաց-գնաց և տեսավ լիքը մարդկանց։

Մարդիկ շատ վախեցան և փախան իրենց տները,

 այնտեղ մնաց միայն մի տղա, որը շատ ուրախացավ, փոքրիկ հրեշ տեսնելիս։ Այդ տղան շատ էր սիրում հրեշներին։ Բայց Մարտինը մտածեց, որ տղան էլ կվախենա,

ահա ինչու Մարտինը վազելով հետ գնաց իր տուն, իսկ տղան քայլեց նրա հետևից։

Տղան մտավ Մարտինի տուն և տեսավ նրա ծնողներին։

Տեսավ և ուզեց ծանոթանալ նրանց հետ։

Մարտինը և տղան ուզեցին խաղալ հեռախոսով։

Այդ տղայիի ծնողները ամբողջ աշխարհով փնտրում էին

Իրենց որդուն և նրանք գնացին հրեշների աշխարհ։ Զուտ պատահաբար նրանք կանգնեցին Մարտինի տան մոտ, իսկ հետո մտան նրա տուն, որտեղ տեսան, որ տղան այնտեղ է։

Read more: Իմ հեքիաթը․ ստեղծագործական աշխատանք

Петрик и ваза

Маленького Петрика мама оставила дома, а сама пошла в булочную. Петрик подошёл к окну. На окне стояла ваза. Большая разноцветная бабочка села на край вазы. Петрику захотелось поймать бабочку. Он размахнулся… и ударил по вазе. Ваза упала и разбилась. Петрик испугался: «Что теперь будет? Что скажет мама?». Мальчик собрал осколки, отнёс на огород и закопал их в землю маленькой лопаточкой. Потом сел у окна и стал ждать маму. Только мама открыла дверь, Петрик подбежал к ней и сказал: — Мама, это ведь не я разбил вазу, не я отнёс осколки на огород и закопал их там маленькой лопаточкой. В глазах мамы Петрик почувствовал тревогу. — Кто же разбил вазу? — спросила мама. — Бабочка … — тихо ответил Петрик. Мама удивилась. — Как бабочка разбила вазу — понятно… — сказала она. — Но как она отнесла осколки на огород и там закопала — это я понять не могу! Петрик посмотрел на маму и заплакал.

1.Вопросы

1. Как Петрик разбил вазу?

Он размахнулся… и ударил по вазе. Ваза упала и разбилась.

2. Что он сказал маме?

Мама, это ведь не я разбил вазу, не я отнёс осколки на огород и закопал их там маленькой лопаточкой.

3. Чему удивилась мама?

Как бабочка разбила вазу, Но как она отнесла осколки на огород и там закопала — это я понять не могу

4. Почему Петрик заплакал?

потому-что ему было стыдна

5. В чем смысл этого текста?

чтобы

2. Соберите пословицы и запишите их.
У лжи                                                      не стоит одной правды.

Один раз солгал                                   короткие ноги.

Тысяча неправд                                  навсегда лгуном стал.

У лжи короткие ноги. Один раз солгал навсегда лгуном стал. Тысяча неправд не стоит одной правды.

3. Составьте из данных слов предложения и запишите.
а) принесли, с картинками, книгу, Мальчики, Борису;

Мальчики Борису принесли книгу с картинками.


б) поедает, мышей, Сова, много;

Сова много поедает много мышей


в) слушать, Внуки, сказки, бабушкины, любят;

Бабушкины внуки любят слушать сказки

Внуки любят слушать бабушкины сказки
г) в тёплые, Зимой, улетают, страны, птицы; 

Зимой улетают птицы в тёплые страны

Մշուշների շղարշի տակ…

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Read more: Մշուշների շղարշի տակ…

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Համո Սահյան

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Read more: Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

ԵՎՐԱՍԻԱ

imagesCAPNL0PT
եվարսիա

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%:
Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը:

Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում:

Իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա: Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի:

Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:

Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:

Եվրասիայում է գտնվում՝

  • Երկրագնդի ամենաբարձր լեռը`   Ջոմոլունգման(Էվերեստ)8848մ
  • ամենախոշոր լիճը`   Կասպից ծովը և ամենախորը`   Բայկալը,
  • մակերեսով ամենամեծ լեռնային համակարգը`   Տիբեթը,
  • ամենամեծ թերակղզին`   Արաբական,
  • ամենամեծ աշխարհագրական շրջանը`   Սիբիրը,
  • ցամաքի ամենացածր կետը`   Մեռյալ ծովի խորշը:

Եվրասիայում ներկայացված են բոլոր կլիմայական գոտիներն ու կլիմայական զոնաները:

Ծիրանի ծառը

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

Մաս երկրորդ

Տղաները շարժվեցին դեպի Հենդերսոնի այգին։ Փոխանակ փողոցներով ու մայթերով գնալու, նրանք անցնում էին դատարկ բակերով, մագլցում էին ցանկապատերի վրայով։ Նրանք ուզում էին այդտեղ հասնել դժվարին, արկածախնդրական ճանապարհով։ Որոշ հեռավորությունից նրանց հետևում էր Յուլիսիսը։

— Հասած ծիրանը աշխարհի ամենահամեղ միրգն է,— ասաց Օգին իր խմբի անդամներին։

— Մի՞թե ծիրանը մարտին է հասնում,— հարցրեց Նիքի Փալոդան։

— Նախ, համարյա թե ապրիլն է,— ասաց Օգին,— և երկրորդ, վաղահաս ծիրանը շատ կարճ ժամանակում հասնում է, եթե արև է լինում։

— Վերջերս անձրև էր գալիս,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից։ Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։

— Ցերեկը՝ արև, գիշերը՝ անձրև,— ասաց Շեկ Մանուկյանը,— տաքացրու և ջուր տուր։ Ես գրազ կգամ, որ այդ ծառի վրա բազմաթիվ հասած ծիրաններ կլինեն։

— Երանի այդպես լինի,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ծիրանների համար դա դեռ շատ շուտ է,– ասաց Նիքի Փալոդան։— Անցյալ տարի հունիսին հազիվ հասան։

— Դա անցյալ տարի էր,— ասաց Օգին,— այս տարին ուրիշ է։

Շուրջ հարյուր մետր հեռավորության վրա տղաները կանգնեցին՝ հիանալու համար այդ հռչակավոր ծիրանի ծառով, որը ամբողջությամբ կանաչ էր, գեղեցիկ, շատ հին՝ շատ մեծ։ Այն կանգնած էր Հենդերսոնի բակի անկյունում։ Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամատի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.

— Օհո՜, մի տեսեք,— ասաց նա ինքն իրեն։— Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։— Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։— Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու,— ասաց նա։— Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա,— ծիծաղեց նա,– մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…

Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լինեին, գործի էությունը չէր փոխվում, նշանակություն չուներ՝ իրենք հասած ծիրանի գողության էին եկել, թե՝ խակ։ Իհարկե, լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շատ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։

— Գուցե տանը չէ, Օգի,– շշնջաց Նիքի Փալոդան, երբ տղաները համարյա հասել էին ծառին։

— Տանն է,— ասաց Օգին,— նա միշտ տանն է։ Պարզապես թաքնվում է։ Դա ծուղակ է։ Նա ուզում է մեզ բռնել։ Բոլորդ ուշադիր եղեք։ Դժվար է ասել, թե նա որտեղ կլինի։ Իսկ դու, Յուլիսիս, անմիջապես տուն գնա։

Երրորդ մաս

Յուլիսիսը հնազանդությամբ երեք քայլ ետ գնաց և կանգնեց դիտելու արտասովոր մենամարտը արտասովոր ծառի հետ։

— Հասա՞ծ են, Օգի,— ասաց Շեկը,— ինչ-որ դեղնավուն բան տեսնո՞ւմ ես։

— Միայն կանաչ,— պատասխանեց Օգին։— Դրանք տերևներ են։ Ծիրանները տակն են լինում։ Բոլորդ հանգիստ մնացեք։ Որտե՞ղ է Լայոնելը։

— Ես այստեղ եմ, — շշնջաց Լայոնելը։ Նա սարսափելի վախեցել էր։

— Լավ,— ասաց Օգին,— պատրաստ եղեք։ Հենց որ ծերուկ Հենդերսոնին տեսնեք, փախեք։

— Իսկ որտե՞ղ է նա,— ասաց Լայոնելը այնպես, կարծես Հենդերսոնը կարող էր անտեսանելի լինել և կամ նապաստակից ոչ մեծ մի բան, որը կարող է խոտերի միջից հանկարծ վրա ցատկել։

— Ի՞նչ է նշանակում որտեղ է,— ասաց Օգին,— նա հավանաբար տանն է, բայց երբեք չի կարելի հասկանալ Հենդերսոնին։ Կարող է թաքնված լինել դրսում, ինչ-որ տեղ, սպասելով, որ մեզ անակնկալի բերի։

— Դո՞ւ ես ծառը բարձրանալու, Օգի,— հարցրեց Ալֆ Ռայֆը։

— Հապա էլ ո՞վ,— ասաց Օգին,— իհարկե ես, բայց նախ գոնե տեսնենք ծիրանը հասա՞ծ է։

— Հասած թե խակ,— ասաց Շեկ Մանուկյանը,— մենք պետք է գոնե մի քանի հատ գողանանք։

— Անշուշտ,— ասաց Օգին։— Անշուշտ պետք է գողանանք։ Իսկ եթե հասած է, պետք է շատ գողանանք։

— Իսկ վաղը, կիրակնօրյա դպրոցում, ի՞նչ պետք է ասես, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում,— ասաց Օգին։— Դա ուրիշ բան է։

— Այդ դեպքում ինչո՞ւ ես վախենում,— հարցրեց Լայոնելը։

— Ո՞վ է վախենում,— ասաց Օգին։— Մենք պետք է պարզապես զգույշ լինենք և վերջ։ Ինչո՞ւ բռնվենք, երբ կարող ենք փախչել։

— Ես ոչ մի հասած ծիրան չեմ տեսնում,— ասաց Լայոնելը։

— Դու ծառը տեսնում ես, չէ՞,— հարցրեց Օգին։

— Ծառը շատ լավ տեսնում եմ,— ասաց Լայոնելը,— բայց միայն այդքանը։ Պարզապես մի մեծ ծառ է, ամբողջությամբ կանաչ։ Բայց, իրոք, շատ գեղեցիկ ծառ է, այնպես չէ՞, Օգի։

Խումբն արդեն ծառի տակ էր։ Յուլիսիսը, մի քիչ հեռվից, հետևում էր նրանց։ Նա բոլորովին չէր վախենում։ Նա ամենևին բան չէր հասկանում, բայց վստահ էր, որ սա շատ կարևոր գործ է՝ և կապված ծառի հետ, և ծիրանի։ Տղաները ուսումնասիրեցին ծիրանենու ճյուղերը, որոնք կանաչ էին, մատղաշ տերևներով։ Ծիրանները բոլորն էլ փոքր էին, շատ խակ և հավանաբար շատ պինդ։

— Դեռ չեն հասել,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ճիշտ է,— ընդունեց Օգին։— Ինձ թվում է, որ մի քանի օր էլ պետք է սպասել։ Գուցե հաջորդ շաբաթ։

— Հաջորդ շաբաթ, անպայման,— ասաց Շեկը։

— Բայց շատ առատ է,— ասաց Օգին։

— Մենք չենք կարող դատարկ ձեռքով վերադառնալ, Օգի,— ասաց Շեկը։— Գոնե մի հատ պիտի քաղենք, խակ թե հասած, գոնե մի հատ, անպայման։

— Օ քեյ,— ասաց Օգին: — Ես մի հատ կքաղեմ, իսկ դուք պատրաստ եղեք փախչելու։— Օգին թռավ, կախվեց մի ցածր ճյուղից։ Խումբը, միստր Հենդերսոնը և Յուլիսիսը հետևում էին նրան հիացումով, զարմանքով և հափշտակությամբ։ Այդ պահին միստր Հենդերսոնը տնակից դուրս եկավ ու կանգնեց աստիճանների վրա։ Բոլոր տղաները ճնճղուկների երամի նման շաղ եկան։

— Օգի՜,— բղավեց Շեկ Մանուկյանը,— Հենդերսոնը։

Ինչպես վախեցած օրանգուտանգը ջունգլիում, Օգին ծառի վրայից նայեց շուրջը, կախվեց մի ճյուղից և իրեն ցած գցեց։ Նա վազել սկսեց ոտքը դեռ գետնին չառած։ Բայց նկատելով Յուլիսիսին, հանկարծ կանգ առավ և գոռաց տղայի վրա.

— Յուլիսի՛ս, վազի՛ր, փախի՛ր։

Սակայն Յուլիսիսը տեղից չշարժվեց։ Նա ոչինչ չէր հասկանում։ Օգին ետ դարձավ, վազեց դեպի տղան, գրկեց նրան ու ետ վազեց, իսկ Հենդերսոնը նայում էր։ Երբ տղաները անհայտացել էին, ու ամեն ինչ նորից խաղաղվել էր, ծերունին ժպտաց, նայեց ծառին։ Հետո շրջվեց ու տուն մտավ։

 Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու արտահայտությունները:

Իմ համար

2. Յուլիսիսին բնութագրող հատվածներն առանձնացրո՛ւ:

3. Տեքստից օգտվելով , մի քանի բառով բնութագրի՛ր պատմվածքի մյուս հերոսներին։

4. Վերնագրի՛ր պատմության հատվածները:

5. Ի՞նչ ես կարծում, միստր Հենդերսոնը մանկության տարիներին նմանատիպ արկածների մասնակցե՞լ էր։ Հիմնավորի՛ր պատասխանդ։

6. Առանձնացրո՛ւ պատմության գլխավոր մտքերը և ձևակերպի՛ր պատմվածքի հիմնական ասելիքը:

Чья помощь лучше?

Жил-был король. И было у него три дочери — Алина, Полина и Эвелина. Однажды король созвал дочерей и сказал: — Сегодня я прошёлся по дворцу. Книжки валяются на полу, а одежда на кроватях! И вот я решил сегодня же заняться уборкой. А вас хочу спросить: как вы мне будете помогать. Старшая Алина сказала: — Когда ты начнёшь уборку, я включу твою любимую песенку «Всё могут короли». С весёлой песней ты быстро сделаешь уборку! — А я лучше включу телевизор, — сказала средняя дочь Полина. — Я буду смотреть передачу «В гостях у сказки» и всё тебе пересказывать. И ты сказочно быстро уберёшь весь дворец! — А ты что включишь? — спросил отец младшую дочь. — А я включу пылесос, — ответила Эвелина, — но сначала разложу вещи по своим местам.

— Ну что же, — сказал король. — Теперь я вижу, что у меня есть только одна настоящая помощница!

1.Вопросы

1. Как собирались дочки помочь королю?

я включу твою любимую песенку «Всё могут короли». С весёлой песней ты быстро сделаешь уборку! — А я лучше включу телевизор, — сказала средняя дочь Полина. — Я буду смотреть передачу ! — А ты что включишь? — спросил отец младшую дочь. — А я включу пылесос, — ответила Эвелина

2. Чья же помощь лучше?

Эвелина

3. Согласны ли вы с мнением короля?

нет, я не согласна

3.Вставьте нужные буквы.
Хорошо в сной в лесу. А в горах ещё лучше. На зелёных склонах цветут цветы. Птицы по т. Каждый цветок раскрывается навстречу
солнцу. Каждая птица поёт, подняв к солнцу раскрытый клавик!
Хорошо!

4. Расствь знаки препинания в конце предложений.
Дождик, дождик!
Лейся, лейся,
Я хочу расти, расти:
Я не сахар, я не коржик,
Не боюсь я сырости.

5.Подберите и напишите слова с противоположным значением.
мокрый — сухой, сильный — слабый, маленький — большой, первый — второй, добрый — злой, весёлый — грустный .

Домашнее задание «Чья помощь лучше?» читать, рассказывать