Category: Բնագիտություն

Բնագիտության Հաշվետվություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
https://arsinearshakyan.edublogs.org/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Ծովեր և օվկիանոսներ, Ճահիճներ, Երկրի օդային հագուստը, Երկրի օդային հագուստը, Գյուղատնտեսություն

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
Ինձ համար ամենադժվար ուսումնական նյութը՝ Գյուղատնտեսություն է, ամենահեշտը՝ Երկրի օդային հագուստըն է ամենահետաքրքիրը՝ Ծովեր և օվկիանոսներ

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

5.Նշիր այգեգործական մի քանի գործիքներ և դրանց կիրառելիությունը։

6.Թվարկիր այն կանոնները, որոնք պետք է կիրառել գործիքներից օգտվելու ժամանակ։

Реклама

7. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

8. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել

Խխունջների մասին տեղեկություններ

Խխունջներին հիմնականում անվանում են փափկամարմիններ։ Փափկամարմիներն ունեն մոտ 130․000 տեսակ, նրանք գրավում են երկրորդ տեղում կենդանիների թագավորությանը։ Այսօր ես կպատմեմ խխունջների մի հատ հայտնի տեսակի մասին։

Խաղողի խխունջ. խաղող խխունջը լավ զարգացած և մուգ շագանակագույն խեցի ունի, որը երբեմն հասնում է խոշոր չափերի: Խեցին ունենում է 3,5 գալար. խաղողի խխունջը նույնպես վնասատու է, սնվում է խաղողի տերևներով՝ վնասելով բույսին: Մի շարք երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, համարվում է խորտիկ: Մարմնի չափը հասնում է մինչև 45 սմ-ի: Ապրում է մացառներում և սաղարթախիտ անտառներում: Բազմացման ժամանակ ձվերի համար փոսեր է փորում և ձվադրում:

Մարգարտախեցի. մարգարտաբեր երկփեղկանիներից ստանում են մարգարիտներ և պատրաստում են զարդեր: Սադափե խեցիներն օգտագործում են նաև կոճակներ և ոսկերչական իրեր պատրաստելու համար: Մարգարիտը առաջանում է, երբ երկփեղկանու խեցու ներսում պատահաբար հայտնվում է ավազահատիկ: Այն շրջապատվում է սադափանյութով, որի շերտը գնալով հաստանում է և արդյունքում առաջանում է մարգարիտ: Մարգարտաբեր երկփեղկանիները տարածված են Կարմիր ծովում, Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում:

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ և փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
    Կենդանիները տարբեր տեսակների են, լինում են նաև կենադանիներ որոնք ապրում են ցամաքում կամ օվկիանոսներում։
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
    հողում օդում և ջրում ապրող կենդանիները նշանակում է բազմազանություն։
  3. Ի՞նչ է ֆաունան:
    Էն կենդանիները որոնք միասին են ապրում կամ առանձին անվանում են ֆուանա։
  4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:
    միս տալիս են ոչխարները հավերը, ձու տալիս են հավերը, կաթ տալիս է կովը, բուրդ տալիս է էշը։

Գյուղատնտեսություն

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

Գյուղատնտեսությունը տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .տեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Реклама

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն: Գյուղատնտեսությունը տնտեսության խոշոր ճյուղերից մեկն է: Այն բաժանվում է բուսաբուծության և անասնապահության;
  2. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար: Բուսաբուծությունը զբաղվում է մշակաբույսերի աճեցմամբ: Դրանց մի մասը օգտագործվում է որպես սննդամթերք, մյուս մասը որպես հումք: Արդյունաբերության համար օգտագործվում է վուշը և բամբակը, որպես հումք:
  3. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը: Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ:
  4. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ: Անասնապահությունից ես օգտագործում եմ միս, կաթ և պանիր, իսկ բուսաբուծությունից հաց, բանան և խնձոր:
  5. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը: Բուսաբուծությունը կարող է կեր տալ անասնապահության համար: Օրինակ՝ խոտ տալ կովերի համար:

Երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
    Օդը կարծես Երկրի հագուստը լինի:
  2. Ի՞նչ գազերից է կազմված օդը:
    Թթվածին, ածխաթթու և ազոտ
  3. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:
  4. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես:

Ճահիճներ

Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:

ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներըը հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:

    Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:

    Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:

    փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը:

Ծովեր և օվկիանոսներ

Опубликовано 26 ноября, 2015

Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք հինգն են Հնդկական, Հյուսիսային սառուցյալ, Հարավային, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան Օվկիանոս, որոնք իրար միացած են նեղուցներով և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը: Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է: Տարօրինակ է, բայց պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, և ճանապարհորդն այն Խաղաղ է անվանել:

Read more: Ծովեր և օվկիանոսներ

«Գունավոր» ծովեր

Опубликовано 27 ноября, 2022

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով, բացի Հարավային օվկիանոսից։

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական աշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

Առաջադրանք

Սպիտակ ծով (ռուս.՝ Белое море, մինչև XVII դարն ունեցել է տարբեր անվանումներ՝ Ստուդյոննոե, Սոլովեցկոե, Հյուսիսյան, Հանգիստ, Սպիտակ ծոց), ներքին ծով Ռուսաստանի եվրոպական մասում, մտնում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մեջ։

Սկանդինավյան դիցաբանության մեջ ծովը նշվում է «Գանդվիկ» անվանումով և «Օձերի ծոց» (Bäy of Serpents) անվանումներով, կապված նրա ափերի կորության հետ։

Սովորողի առաջին շրջանի հաշվետվություն

Մասնակիցներ` 4֊5֊րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը` դեկտեմբերի 12֊20

Նպատակը` առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Read more: Սովորողի առաջին շրջանի հաշվետվություն

Ավստրալիայի հայտնագործումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:
  2. Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված Էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք:

Read more: Ավստրալիայի հայտնագործումը