(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)
Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։
Լսողները նրա երեսին ծիծաղում էին.
– Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։
Continue reading “Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը”(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)
Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։
Լսողները նրա երեսին ծիծաղում էին.
– Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։
Continue reading “Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը”
Սարյանի նախնիները եղել են Անիից, որ գաղթել են Ղրիմ, մասնակցել տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։ Նրանց շառավիղները Ղրիմից տեղափոխվել ևմասնակցել են Նոր Նախիջևանի հայկական գաղութի ստեղծմանը։ 1895 թվականին Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան (հայերեն, ռուսերեն) ուսումնարանը։ Հ. Արծաթպանյանի ղեկավարությամբ մասնագիտական նախնական գիտելիքներ ստանալուց հետո, 1897-1904 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Վերադառնալով ուղևորություններից՝ Սարյանը ակտիվորեն մասնակցել է «Ոսկե Գեղմ» («Золотое руно»), «Արվեստի աշխարհ» («Мир искусства») և այլ ընկերություններիտության ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ 1901 թվականին, առաջին անգամ, մեկնել է Կովկաս, եղել Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902 թվականին՝ Անիում։ Արդեն ինքնուրույն դիմագիծ ու ոճ ունեցող արվեստագետը հաճախ է ճանապարհորդել. 1910 թվականին եղել է Կոստանդնուպոլսում, 1911 թվականին՝ ցուցահանդեսներին։ «Գլիցինիաներ», «Մրգեղենի կրպակ», «Փողոց Կոստանդնուպոլսում» (երեքն էլ՝ 1910) նկարները առաջին անգամ գնել է Տրետյակովյան պատկերասրահը։

Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
Continue reading “Աչքերի գանգաՏԸ․Ջաննի ռոդարի”
48:6=8(երկ․)
6×2=12
2×8=16
16+12=28
P=28սմ
Continue reading “Մաթեմատիկա 12.04.2023”Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
– Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
– Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
– Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
– Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
– Ինչո՞ւ բեղերը կատու ունեն: Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»: Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:
Հարցեր և առաջադրանքներ
Զանազան-մեկը մյուսից տարբեր
Խրճիթ-խղճուկ տուն
Թոթվել-թափահարել
2. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:
Որովհետև նա գիրք չեր կարդում չեր սիրում կարդալ, նրա հարցերը հակարակ էին։ Եվ նա չեր կարողանում հարցեր տալ։
3. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:
Այս ստեղծագործության մեջ իմ համար ոչ մի բան ձանձրալի չի։
բ. – Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:
Լողալու համար։
գ. – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Դա նրանց ձևն է։
դ. – Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:
Որովհետև նրանք ձեռքեր չունեն։
ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:
Մարդուն այդ պես է դուր գալիս։
Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահի՛ր»: Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր: Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին: Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
— Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա: Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա: Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները: Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում: Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
— Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան: Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.
— Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»: Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա: Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»: Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
— Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜: Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել: Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահիր»:
Կամացուկ-դանդաղ
գիրուկ-գիրավուն
Նա կախարդական էր բոլոր մարդիկ կարող էին ինչ որ ցանկություն հայտնել ու այդ ցանկությունն անպայման կկատարվեր։
Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան
Ես վերնագիրը կգրեի <<Չար ծերուկը>>։
Նա ասում էր․ Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան։
Ցանկությունների ծառին ի՞նչ ցանկություններ կհայտնես:
Որ աշխարհի բոլոր մայրիկները ուրախ լինեին ու չհիվանդանային։

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Continue reading “Հիշողություն․Ղազարոս Աղայան”