Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շաքրի մի բառը չունի:
ա) Պապ բ) Հովհաննես Թումանյան
երգիչ Արշակ Երկրորդ
ձիապան նվագախումբ
աղջիկ Ձենով Օհան
լուսնյակ Հայաստանի Հանրապետություն
Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր: Ի՞նչ անուն կտաս խմբերից յուրաքանչյուրին:
Ա. Սեղան, մարդ, բաժակ, քար, ծառ, սար, օդանավ, ջուր, լուսին, ժամացույց, հայելի, զարդատուփ:
Գոյական բառեր
Բ. Վախ, ուրախություն, վտանգ, րոպե, կարոտ, սեր, թախիծ, ենթադրություն, հետաքրքրություն, շփոթություն:
Վերացական գոյականներ
Հիշի՛ր
Թանձրացական գոյականները ցույց են տալիս առարկաներ, որոնք կարելի է տեսնել, շոշափել, հոտոտել, լսել և այլն (օրինակ` ջուր, մարդ): Վերացական գոյականները ցույց են տալիս միայն մտքով ըմբռնվող առարկաներ, իբրև առարկա վերցված հատկություններ և այլն (օրինակ՝ սարսափ, ընկերություն):
- Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու: Ո՞ր մասնիկով են նրանք հոգնակի դառնում:
Բեռ-բեռներ, գառ-գառներ, դուռ-դռներ, եզ-եզեր, թոռ-թոռներ, լեռ-լեռներ, ծոռ-ծոռներ, հարս-հարսեր, ձուկ-ձկներ, մատ-մատնեօ, մուկ-մկներ, նուռ-նռեր
Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի վերջին բաղադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:
Հեռագիր-Հեռա-գիր, հարթավայր-հարթա-վայր, լրագիր-լրա-գիր. գետաձի-գետա-ձի, մեծատառ-մեծա-տառ, նստատեղ-նստա-տեղ, առագաստանավ-առագաստ-անավ:
Բացատրիր, թե ինչո՞ւ տրված բառերի հոգնակին ոչ թե -ներ, այլ -եր մասնիկով է կազմվել (բառի կազմությանն ուշադրաթյուն դարձրո՛ւ):
Նախապապ-եր, ծովաշն-եր (փոկեր), հնդկահավ-եր, ճակատամարտ-եր, լաստանավ-եր, դաշտավայր-եր, գետաձի-եր:
Կան միավանկ բառեր, որոնց հոգնակի ձևերը կազմվում են ոչ թե –եր, այլ —ներ մասնիկով: Իրականում —ներ-ի ն-ն նրանց արմատի մեջ է (օրինակ՝ գառն-եր):
Հիշի՛ր
Կան միավանկ բառեր, որոնց հոգնակի ձևերը կազմվում են ոչ թե –եր, այլ —ներ մասնիկով: Իրականում —ներ-ի ն-ն նրանց արմատի մեջ է (օրինակ՝ գառն-եր):
-եր մասնիկով է կազմվում այն երկվանկ բառերի հոգնակին, որոնց վերջին վանկը գաղտնավանկ է (օրինակ՝ աստղ — աստղեր):
-եր մասնիկով է կազմվում նաև այն բարդ բառերի հոգնակին, որոնց վերջին բաղադրիչը միավանկ բառ է գոյականի իմաստով (օրինակ՝ ծովափիղ — ծովափղեր):
- Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջվող ձևով (հոլովով) գրի՛ր թանգարան բառը:
Տարիներ շարունակ թանգարանը սիրով ընդունում էր այցելուներին:
Թանգարանի տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով:
Չի կարողանում կտրվել իր ստեղծած թանգարանից:
Ինչքա՜ն ենք հպարտանում ձեռագիր մատյանների թանգարանով:
Թանգարանում ամեն ինչ նույնն էր, տարիներն այնտեղ ոչինչ չէին փոխել:
Նախադասություններից առանձին-առանձին դուրս գրի՛ր արջ արմատով կազմված, ածանցավոր բառերը և արջ գոյականի ձևերը (բոլորն էլ ընդգծված են):
Արջուկի սիրած խաղը բլրիցսահելն է:
Արջ + ուկի
Արջային սովորություններ ունի. սիրում է քնել, ամեն օր մեղր է ուտում:
Արջ + ային
Անարջ գազանանոցն ինձ չի հետաքրքրում:
Ան + արջ
Արջ + ը թաթը բարձրացրեց և ուզում էր թափով իջեցնել:
Կատաղած արջ + ից վտանգավոր գազան չկա:
Ինձ արջ + ով մի՛ վախեցնի:
Արջ + ին շատ հեշտ կընտելացնես, եթե սոված չթողնես:
Աշխատանք տանը
Գրի՛ր նամակ, որով բոլորովին անծանոթ մարդուն կներկայացնես մեր կրթահամալիրը: Հիշի՛ր, նպատակդ ոչ միայն կրթահամալիրը գովաբանելն է, այլ նաև մանրամասնորեն ներկայացնելը սեբաստացի լինելու առանձնահատկությունները՝ լավը, դժվարը, հաճելին, տարբերվողը: Չմոռանա՛ս, որ շարադրանքդ նամակի տեսքով է և նամակին հատուկ սկիզբ, ընթացք ու վերջ պետք է ունենա: