Իմ ամառային արձակուրդները

Ես իմ արձակուրդները անցկացրել եմ սովորական նման։ Ես ամբողջ ամռվա ընթացքում հասցրել եմ կարդալ Աստրիդ Լինդգրենի երկու գրքերը <<Երկարագուլպա Պիպին>> և <<Լյոներբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները>> և դիտել եմ տարբեր հաղորդումներ, դարձել եմ BLACKPINK անունով խմբի երկրպագուներից, ինձ դուր է գալիս, թե ինչպես են նրանք պարում։

Ես ամռանը այցելել եմ տատիկիս տուն և ժամանակ եմ անցկացրել իմ զարմիկների հետ։ Ամեն օր ես գնացել եմ իմ հայրիկի հետ բակ և այնտեղ մենք զբոսնում էինք և գնում տարբեր խաղահրապարակներ։ Կա հրապարակ, որտեղ ես հաճախ գնում եմ մարզվելու։ Ես այդ հրապարակ գնում եմ միայն երեկոյան, որովհետև առավոտյան լինում է շոգ։

Ես ունեմ ընկերուհի, որի անունը Սեդա է, ես նրա հետ ժամանակ առ ժամանակ խոսում եմ հեռախոսով, որովհետև նա հիմա ուրիշ տեղ է ապրում, բայց մեկ-մեկ նա գալիս է մեր քաղաք։

Հիշեցի՝ մի անգամ գնացել եմ մայրիկիս գործընկերների հետ ձուկ բռնելու, այդ օրը անցավ շատ հավես, այնտեղ կային լիքը ձկներ, որոնց ես առաջին անգամ էի տեսնում։ Օրինակ, կար կոկորդիլոսանման ձուկ, մայրիկս ասաց, որ նրան անվանում են թունաձուկ։