Համակարգչի բողոքը

Բարև, ես Արսինեի համակագիչն եմ։
Ա՛խ, պետք չէ ինձ այդքան ուժեղ խփել, լա’վ, անցնենք առաջ։ Ուրեմն սկսենք նրանից, որ Արսինեն ինձ հետ շատ վատ է վարվում։ Երբ նա ջղայնանում է, միշտ ինձ խփում է։ Հեսա ես սիրուն համակարգչից դառնալու եմ զզվելի համակագիչ, որին ոչ մեկ չի սիրում։ Հետո Արսինեն ինձ կփոխարինի ուրիշ համակագչի հետ։ Ըհը՜, հիմա ես ձեզ կպատմեմ, թե ինչ է կատարվում իմ դիմաց։

Արսինեն ջղայնանալով փնտրում է լիցքավորիչը։ Նա արդեն երրորդ անգամ է անցնում ամբողջ տնով մեկ և չի գտնում այն։ Մի պահ հարցնում է իր մայրիիկին՝ թե ու՞ր է լիցքավորիչը։
-Ես ի՞նչ իմանամ, բալի՛կ ջան, թող հանգիստ ինձ համար կինո նայեմ։ Այո՛, այո՛, իմ ծնողները միշտ գիշերին կինո են նայում։ Օ՛յ, մինչև ես այստեղ բամբասում էի, Արսինեն գտավ լիցքավորիչը և ուրախ դեմքով ասաց․
-Ըհը՜ դե արի այստեղ, համակարգի՛չ։
Հեսա նորից սկսելու է ջղայնանալ, որ լիցքավորիչը չի մտնում։ Դե ինչ, ցտեսությո՜ւն, իսկ ես այս պահին կվաելեմ այս ցավը։ Մնում է ինձ միայն հաջողություն մաղթեք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *